Թայվանում վարժանքներ են անցկացրել շարժական ինտերնետի արագության դանդաղեցմամբ

Բաժանորդագրվել

Առաջին փուլը կայացել է օգոստոսի 10-ին Թայվանի կենտրոնական շրջաններում։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Թայվանում առաջին անգամ վարժանքներ են անցկացրել շարժական ինտերնետի արագության դանդաղեցմամբ։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ 4G և 5G ցանցերի արագությունը կես ժամով նվազեցվել է 14 քաղաքում և շրջաններում։ Վարժանքների նպատակը եղել է մշակել գործողությունները կիբեռհարձակումների կամ տարերային աղետների հետևանքով կապի մասշտաբային խափանումների դեպքում։

Ձայնային զանգերը, SMS հաղորդագրությունները, արտակարգ ազդարարումը և լարային ինտերնետն աշխատել են սովորական ռեժիմով։

Առաջին փուլը կայացել է օգոստոսի 10-ին Թայվանի կենտրոնական շրջաններում, երկրորդը կկայանա օգոստոսի 13-ին և կընդգրկի հյուսիսային շրջանները, այդ թվում՝Թայբեյը։

Leave a comment