Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Ուեբերը կոչ է արել Աֆրիկայում արագորեն ստեղծել միգրանտների վերադարձի կենտրոններ՝ անդրադառնալաով հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական միգրանտների ներխուժմանը Իսպանիայի Սեուտա էքսկլավ։ Այս մասին գրում է politico.eu-ն։
«Սեուտան ցույց տվեց, որ հարևան երկրների հետ սերտ համագործակցությունը կարող է արդյունավետ լինել։ Մարոկկոն անմիջապես հետ ընդունեց իր քաղաքացիներին։ Ոչ ոք չկարողացավ շարունակել ճանապարհը դեպի Շենգենյան գոտի։ Եվրոպան պետք է արագորեն ստեղծի վերադարձի կենտրոններ Աֆրիկայում»։
Սեուտայի դեպքից հետո մի շարք միջազգային առաջնորդներ մեղադրել են Իսպանիայի ձախակողմյան կառավարությանը՝ նրա միգրացիոն քաղաքականության համար։ Մադրիդը նախկինում օրինական կարգավիճակ է շնորհել կես միլիոն անօրինական միգրանտների»,- գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի համար գրած իր հոդվածում գրել է պահպանողականների առաջնորդը։