https://arm.sputniknews.ru/20260810/pvolsvo-patriarqutjuny-datapartum-e-garegin-erkrvordi-dem-datakan-gvorts-sksely-105607271.html
Պոլսո պատրիարքությունը դատապարտում է Գարեգին Երկրորդի դեմ դատական գործ սկսելը
Պոլսո պատրիարքությունը դատապարտում է Գարեգին Երկրորդի դեմ դատական գործ սկսելը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացներ սկսելն ու նրանց աշխարհիկ ատյանների առաջ… 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T17:23+0400
2026-08-10T17:23+0400
2026-08-10T17:25+0400
հայաստան
եկեղեցի
կաթողիկոս
պոլսո հայոց պատրիարքարան
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացներ սկսելն ու նրանց աշխարհիկ ատյանների առաջ կանչելը խորապես վիրավորում է Հայ եկեղեցու նվիրապետական արժանապատվությունը։ Այս հայտարարությունն արել է Պոլսո հայոց պատրիարքությունը` նշելով, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ որդեգրված ժխտողական դիրքորոշումը խոր ցավ և վիրավորանք է առաջացրել Հայաստանի և սփյուռքի հավատացյալ ժողովրդի մեջ։Հայ առաքելական եկեղեցին ունի չորս նվիրապետական աթոռ՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց պատրիարքություն և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություն։ Նվիրապետական բոլոր աթոռները ճանաչում են Մայր աթոռ սուրբ Էջմիածնի գահերեցությունն ու նախամեծարությունը։ «Այս ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են թվում ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքներն ու մարդկային իրավունքների հիմնական սկզբունքները։ Մայր աթոռի հեղինակությունը թուլացնելուն կամ նրա անձեռնմխելիությունը վիրավորելուն միտված ցանկացած քայլ վնասում է եկեղեցու և հավատացյալ ժողովրդի միջև դարերով ամրապնդված կապերին»,– ասված է Պոլսո հայոց պատրիարքության հայտարարությունում։Նշվում է, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին եղել է մեր ժողովրդի անխորտակելի սյուներից մեկը, ուստի եկեղեցուն վերաբերող հարցերի մասին Ամենայն հայոց վեհափառ հայրապետի և եկեղեցական նվիրապետության բարձրացրած ձայնում հանցագործություն փնտրելն անտեղի և վիրավորական է։ Պոլսո հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնում Ամենայն հայոց վեհափառ հայրապետին և սրբազան եպիսկոպոսներին, բոլոր պատասխանատուներին հորդորում է անխոցելի պահել Հայ եկեղեցին և եկեղեցական պաշտոնական մարմինների որոշումները չվերածել աշխարհիկ դատական հակամարտությունների։ Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց:
2026
Լուրեր
am_HY
հայաստան, եկեղեցի, կաթողիկոս, պոլսո հայոց պատրիարքարան
հայաստան, եկեղեցի, կաթողիկոս, պոլսո հայոց պատրիարքարան
Հայ առաքելական եկեղեցին ունի չորս նվիրապետական աթոռ՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց պատրիարքություն և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություն։ Նվիրապետական բոլոր աթոռները ճանաչում են Մայր աթոռ սուրբ Էջմիածնի գահերեցությունն ու նախամեծարությունը։
«Այս ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են թվում ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքներն ու մարդկային իրավունքների հիմնական սկզբունքները։ Մայր աթոռի հեղինակությունը թուլացնելուն կամ նրա անձեռնմխելիությունը վիրավորելուն միտված ցանկացած քայլ վնասում է եկեղեցու և հավատացյալ ժողովրդի միջև դարերով ամրապնդված կապերին»,– ասված է Պոլսո հայոց պատրիարքության հայտարարությունում։
Պոլսո հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնում Ամենայն հայոց վեհափառ հայրապետին և սրբազան եպիսկոպոսներին, բոլոր պատասխանատուներին հորդորում է անխոցելի պահել Հայ եկեղեցին և եկեղեցական պաշտոնական մարմինների որոշումները չվերածել աշխարհիկ դատական հակամարտությունների։
Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց: