«ԱԺ-ում կարող էին ստեղծվել ոչ թե 12- այլ 6 հանձնաժողովներ»-խորհրդարանում իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Ընդդիմադիր պատգամավորը ասաց, որ ուսումնասիրել է նախորդ գումարման ԱԺ-ի հանձնաժողովների աշխատանքը և նկատել, որ կա հանձնաժողով, որը 5 տարվա ընթացքում միայն մեկ աշխատանքային արձանագրություն է ունեցել;
«Եթե 12-ի փոխարեն ունենանք 6 մշտական հանձնաժողով, միայն աշխատավարձերի տարբերության մասով, 5 տարվա ընթացքում տնտեսում ենք մոտ 500 հազար դոլար: Իսկ եթե ուզում եք իմանալ’ ինչ է 500 հազար դոլարը, դա մոտավորապես 25 հատ արաբական ձի է, որով կարելի է կազմակերպել փառատոն ու էն մարդկսնց համար, որոնք ուզում են դրան մասնակցել, ու շոգին չգնան, հասնեն Կատարի պետություն»,- հայտարարեց է պատգամավորը: