Կիևը Թեհրանին չի համոզել, որ իրանական նավին հարվածելը միտումնավոր չէ. Իրանի ԱԳՆ

Բաժանորդագրվել

Բաղային հավելել է, որ Ուկրաինան պետք է փոխհատուցի վնասը։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական կողմը Թեհրանին չի համոզել Կասպից ծովում իրանական առևտրային նավին հարվածելու ոչ միտումնավոր լինելու մեջ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

Ինչպես ավելի վաղ հայտնել Էր Իրանի ԱԳՆ-ն, Ուկրաինան հուլիսի 25-ին ռազմական հարձակում էր իրականացրել իրանական առևտրային նավի վրա: Հարձակման հետևանքով մեկ նավաստի զոհվել էր, ևս մեկը՝ վիրավորվել։

«Մենք շատ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը։ Մեզ չի համոզել ուկրաինական կողմի հայտարարությունը, որ դա (հարվածն իրանական առևտրային նավին – խմբ.) ոչ միտումնավոր էր», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Բաղային պնդել է, որ Ուկրաինան պետք է փոխհատուցի վնասը։

Leave a comment