https://arm.sputniknews.ru/20260810/hh-tntesutjan-ajsorva-khndirnery-chen-karvogh-pvokhhatucvel-em-hnaravvor-apaga-shahvov-khachatrjan-105600677.html
ՀՀ տնտեսության այսօրվա խնդիրները չեն կարող փոխհատուցվել ԵՄ հնարավոր ապագա շահով. Խաչատրյան
ՀՀ տնտեսության այսօրվա խնդիրները չեն կարող փոխհատուցվել ԵՄ հնարավոր ապագա շահով. Խաչատրյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը նկատում է` կառավարությունը նոր բյուջետային աջակցության վարկեր է վերցնում, ինչը ևս վկայում է տնտեսական ռիսկերի խորացման մասին։ 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T14:44+0400
2026-08-10T14:44+0400
2026-08-10T14:50+0400
հայաստան
տնտեսություն
եվրամիություն
ռուսաստան
արթուր խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105335091_0:0:1600:901_1920x0_80_0_0_940c21ac7da492482a605c39f7fc5213.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Հայաստանի իշխանությունների կողմից ԵՄ ուղղությամբ արվող քաղաքական քայլերն արդեն այսօր տնտեսական խնդիրներ են ստեղծում Հայաստանի համար, մինչդեռ դրանց հնարավոր դրական արդյունքները, եթե լինեն, կարող են ի հայտ գալ միայն հեռավոր ապագայում։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ շրջանակում վերջին հայտարարություններին և հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին։Նշենք, որ օգոստոսի 7–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ նշեց, որ Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիներին ԵԱՏՄ–ԵՄ ընտրության առաջ կանգնեցնելը կնշանակի, որ ՀՀ քաղաքացիներին ընտրության առաջ են կանգնեցնում այլընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի։Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ հայկական ձկնամթերքի նկատմամբ Ռուսաստանի սահմանած սահմանափակումների դեպքում խնդիրը ԵԱՏՄ մեխանիզմների մեջ չէ, քանի որ ռուսական կողմը պնդում է, որ ներմուծվող արտադրանքը չի համապատասխանում իր չափանիշներին։ Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի արձագանքը խնդիրը լուծելու փոխարեն կարող է լրացուցիչ վնաս հասցնել հայկական արտադրանքի հեղինակությանը։ «Նիկոլ Փաշինյանը, փոխանակ հոնքը դզի, աչքն է հանում։ Ասում է՝ այդ ձուկը այնքան վատն էր, ուտելու բան չէր, յուղոտ էր, ճարպոտ էր։ Հիմա ինքը հարց լուծե՞ց դրանով, թե՞ ավելի վատթարացրեց։ Հիմա այդ ձուկը ո՞ր երրորդ երկիրը կգնի»,– նշեց Խաչատրյանը։Պատգամավորի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակի հիմքում իրականում քաղաքական խնդիր է։ Նա դա կապում է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ ընդունված օրենքի հետ և պնդում, որ ռուսական կողմը Երևանին բաց տեքստով առաջարկում է հստակեցնել իր արտաքին քաղաքական ընտրությունը։ Խաչատրյանի խոսքով՝ այստեղ Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրն այն է, որ նրանք հրապարակային հայտարարել են ԵՄ ուղղությամբ շարժվելու մտադրության մասին՝ չունենալով այդ անցման հստակ ճանապարհային քարտեզ և տնտեսական հետևանքների ամբողջական հաշվարկ։«Դու այսօր հայտարարելով քո մտադրության մասին՝ գործնականում Հայաստանի տնտեսվարողներին, Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին խնդրի առաջ ես կանգնեցնում։ Այսինքն՝ դու այսօր լուծում չունես։ Այսօրվա փաստացի խնդիրը փորձում ես փոխհատուցել ինչ-որ հեռավոր ապագայում հնարավոր շահերով, բայց խնդիրն այսօր է, այսօր լուծում է պահանջում»,– ասաց նա։Ըստ Խաչատրյանի՝ Հայաստանի կառավարությունը դեռ տարիներ առաջ պետք է իրական քայլեր ձեռնարկեր տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ, որպեսզի մեկ խոշոր առևտրային գործընկերոջ հետ առաջացած խնդիրները երկրի տնտեսության համար այդքան ծանր հետևանքներ չունենային։ Նա քննադատեց նաև վերջին տարիներին տնտեսական աճի որոշ ցուցանիշների ներկայացումը՝ պնդելով, որ դրանց մի մասը հիմնված էր վերարտահանման վրա և չէր արտացոլում տնտեսության իրական կառուցվածքային զարգացումը։Պատգամավորը համոզված է, որ ստեղծված խնդրի լուծումն էլ պետք է լինի քաղաքական, սակայն դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է սառը հաշվարկ, ոչ թե հանրաքվեների կամ քաղաքական կարգախոսների միջոցով ընտրություն պարտադրել հասարակությանը։«Պետք է հստակ նստել, թղթով ու գրիչով հաշվարկել՝ քեզ ի՞նչն է ավելի ձեռնտու՝ ԵԱՏՄ-ն, թե ԵՄ-ն, ինչպես ես պատրաստվում անցումը կատարել, եթե հաշվարկները ցույց տան, որ ԵՄ-ն ավելի նպաստավոր է քո տնտեսության համար։ Հետո պետք է նստես քո գործընկերների հետ և բարեկամաբար քննարկես այդ խնդիրը»,– ասաց պատգամավորը։Նա նաև կասկած հայտնեց, որ Եվրամիությանն անդամակցությունը Հայաստանի համար մոտ ժամանակների և երաշխավորված հեռանկար է։ Որպես օրինակ Խաչատրյանը հիշատակեց Թուրքիային և Վրաստանին՝ ընդգծելով, որ ԵՄ անդամակցության գործընթացները կարող են տևել տասնամյակներ կամ ընդհանրապես չհանգեցնել անդամակցության։«Եվրոպական միությունը քեզ չի սպասում։ Թուրքիայի օրինակը մեր աչքի առաջ է՝ տասնամյակներով գնում են ԵՄ, բայց չեն ընդունվում։ Վրաստանի օրինակը նույնպես մեր առաջ է»,– շարունակեց Խաչատրյանը։Նրա գնահատմամբ՝ սխալ է արտաքին քաղաքականությունը կառուցել՝ անտեսելով տնտեսության իրական շահերն ու հնարավոր ռիսկերը։Խաչատրյանը նկատեց նաև, որ կառավարությունը նոր բյուջետային աջակցության վարկեր է վերցնում, ինչը ևս վկայում է տնտեսական ռիսկերի խորացման մասին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105335091_3:0:1424:1066_1920x0_80_0_0_63ad6d5775059b8f5a8b1f2bde89d612.jpg.webp
հայաստան, տնտեսություն, եվրամիություն, ռուսաստան, արթուր խաչատրյան
հայաստան, տնտեսություն, եվրամիություն, ռուսաստան, արթուր խաչատրյան
Ընդդիմադիր պատգամավորը նկատում է` կառավարությունը նոր բյուջետային աջակցության վարկեր է վերցնում, ինչը ևս վկայում է տնտեսական ռիսկերի խորացման մասին։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Հայաստանի իշխանությունների կողմից ԵՄ ուղղությամբ արվող քաղաքական քայլերն արդեն այսօր տնտեսական խնդիրներ են ստեղծում Հայաստանի համար, մինչդեռ դրանց հնարավոր դրական արդյունքները, եթե լինեն, կարող են ի հայտ գալ միայն հեռավոր ապագայում։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ շրջանակում վերջին հայտարարություններին և հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին։
Նշենք, որ օգոստոսի 7–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ նշեց, որ Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիներին ԵԱՏՄ–ԵՄ ընտրության առաջ կանգնեցնելը կնշանակի, որ ՀՀ քաղաքացիներին ընտրության առաջ են կանգնեցնում այլընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ հայկական ձկնամթերքի նկատմամբ Ռուսաստանի սահմանած սահմանափակումների դեպքում խնդիրը ԵԱՏՄ մեխանիզմների մեջ չէ, քանի որ ռուսական կողմը պնդում է, որ ներմուծվող արտադրանքը չի համապատասխանում իր չափանիշներին։
«Ռուսաստանն ասում է՝ այն ձուկը, որը դու մտցնում ես իմ տարածք, իմ ստանդարտներին, իմ նորմերին չի համապատասխանում։ Այստեղ ԵԱՏՄ-ն ի՞նչ կապ ունի»,– ասաց պատգամավորը։
«Նիկոլ Փաշինյանը, փոխանակ հոնքը դզի, աչքն է հանում։ Ասում է՝ այդ ձուկը այնքան վատն էր, ուտելու բան չէր, յուղոտ էր, ճարպոտ էր։ Հիմա ինքը հարց լուծե՞ց դրանով, թե՞ ավելի վատթարացրեց։ Հիմա այդ ձուկը ո՞ր երրորդ երկիրը կգնի»,– նշեց Խաչատրյանը։
Պատգամավորի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակի հիմքում իրականում քաղաքական խնդիր է։ Նա դա կապում է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ ընդունված օրենքի հետ և պնդում, որ ռուսական կողմը Երևանին բաց տեքստով առաջարկում է հստակեցնել իր արտաքին քաղաքական ընտրությունը։ Խաչատրյանի խոսքով՝ այստեղ Հայաստանի իշխանությունների գլխավոր խնդիրն այն է, որ նրանք հրապարակային հայտարարել են ԵՄ ուղղությամբ շարժվելու մտադրության մասին՝ չունենալով այդ անցման հստակ ճանապարհային քարտեզ և տնտեսական հետևանքների ամբողջական հաշվարկ։
«Դու այսօր հայտարարելով քո մտադրության մասին՝ գործնականում Հայաստանի տնտեսվարողներին, Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին խնդրի առաջ ես կանգնեցնում։ Այսինքն՝ դու այսօր լուծում չունես։ Այսօրվա փաստացի խնդիրը փորձում ես փոխհատուցել ինչ-որ հեռավոր ապագայում հնարավոր շահերով, բայց խնդիրն այսօր է, այսօր լուծում է պահանջում»,– ասաց նա։
Ըստ Խաչատրյանի՝ Հայաստանի կառավարությունը դեռ տարիներ առաջ պետք է իրական քայլեր ձեռնարկեր տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ, որպեսզի մեկ խոշոր առևտրային գործընկերոջ հետ առաջացած խնդիրները երկրի տնտեսության համար այդքան ծանր հետևանքներ չունենային։ Նա քննադատեց նաև վերջին տարիներին տնտեսական աճի որոշ ցուցանիշների ներկայացումը՝ պնդելով, որ դրանց մի մասը հիմնված էր վերարտահանման վրա և չէր արտացոլում տնտեսության իրական կառուցվածքային զարգացումը։
«Ինչ-որ մեկը Ռուսաստանից ոսկի էր ներմուծում, արտահանում Միացյալ Արաբական Էմիրություններ։ Թվերի վրա տնտեսական աճ կա, գալիս ասում են՝ տեսեք՝ ինչ լավ ենք աշխատել։ Բայց իրական տնտեսության դիվերսիֆիկացման համար ի՞նչ են արել։ Ոչ մի բան»,– ասաց Խաչատրյանը։
Պատգամավորը համոզված է, որ ստեղծված խնդրի լուծումն էլ պետք է լինի քաղաքական, սակայն դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է սառը հաշվարկ, ոչ թե հանրաքվեների կամ քաղաքական կարգախոսների միջոցով ընտրություն պարտադրել հասարակությանը։
«Պետք է հստակ նստել, թղթով ու գրիչով հաշվարկել՝ քեզ ի՞նչն է ավելի ձեռնտու՝ ԵԱՏՄ-ն, թե ԵՄ-ն, ինչպես ես պատրաստվում անցումը կատարել, եթե հաշվարկները ցույց տան, որ ԵՄ-ն ավելի նպաստավոր է քո տնտեսության համար։ Հետո պետք է նստես քո գործընկերների հետ և բարեկամաբար քննարկես այդ խնդիրը»,– ասաց պատգամավորը։
Նա նաև կասկած հայտնեց, որ Եվրամիությանն անդամակցությունը Հայաստանի համար մոտ ժամանակների և երաշխավորված հեռանկար է։ Որպես օրինակ Խաչատրյանը հիշատակեց Թուրքիային և Վրաստանին՝ ընդգծելով, որ ԵՄ անդամակցության գործընթացները կարող են տևել տասնամյակներ կամ ընդհանրապես չհանգեցնել անդամակցության։
«Եվրոպական միությունը քեզ չի սպասում։ Թուրքիայի օրինակը մեր աչքի առաջ է՝ տասնամյակներով գնում են ԵՄ, բայց չեն ընդունվում։ Վրաստանի օրինակը նույնպես մեր առաջ է»,– շարունակեց Խաչատրյանը։
Նրա գնահատմամբ՝ սխալ է արտաքին քաղաքականությունը կառուցել՝ անտեսելով տնտեսության իրական շահերն ու հնարավոր ռիսկերը։
Խաչատրյանը նկատեց նաև, որ կառավարությունը նոր բյուջետային աջակցության վարկեր է վերցնում, ինչը ևս վկայում է տնտեսական ռիսկերի խորացման մասին։