«Բարսելոնան» իր նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, որն այժմ հանդես է գալիս MLS-ում՝ «Չիկագո Ֆայրի» կազմում (Major League Soccer՝ ԱՄՆ-ի և Կանադայի բարձրագույն պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա), ակումբի պաշտոնական կայքում ներառվել է լեգենդների բաժնում։
Լևանդովսկին համալրել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ամենանշանակալի հետքն են թողել կատալոնական ակումբի պատմության մեջ։ Այս բաժնում ներառված են նաև Լիոնել Մեսսին, Խոսեպ Գվարդիոլան, Դիեգո Մարադոնան, Յոհան Կրուիֆը և «Բարսելոնայի» ու համաշխարհային ֆուտբոլի այլ լեգենդներ։ Ընդհանուր առմամբ հարձակվողը կատալոնական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 193 հանդիպման՝ դառնալով 120 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
«Կապտանռնագույնների» կազմում լեհ ֆուտբոլիստը երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել է երկրի գավաթը և երեք անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթը։