https://arm.sputniknews.ru/20260810/irani-agnn-ardzaganqel-e-er-riadi-ankaraji-ev-islamabadi-mijev-hamadzajnagri-stvoragrmany-105596605.html
Իրանի ԱԳՆ–ն արձագանքել է Էր Ռիադի, Անկարայի և Իսլամաբադի միջև համաձայնագրի ստորագրմանը
Իրանի ԱԳՆ–ն արձագանքել է Էր Ռիադի, Անկարայի և Իսլամաբադի միջև համաձայնագրի ստորագրմանը
Sputnik Արմենիա
Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը օգոստոսի 7-ին ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել։ 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T13:24+0400
2026-08-10T13:24+0400
2026-08-10T13:24+0400
իրանի իսլամական հանրապետություն
պակիստան
սաուդյան արաբիա
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_0:78:1200:753_1920x0_80_0_0_3972e311085d3c28d4f857ad0bf86868.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև համաձայնագրի ստորագրումը տարածաշրջանի երկրների կողմից Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ընկալման փոփոխություն է նշանակում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Բաղայիի խոսքով՝ Իրանի քաղաքականությունը համագործակցությունը խրախուսելու և առանց արտաքին խաղացողների վրա հենվելու անվտանգությունն ապահովելու համար տարածաշրջանի երկրների միջև փոխադարձ վստահությունն ամրապնդելու մեջ է։Օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել։ Համաձայնագիրը նախատեսում է, որ երեք կողմերից որևէ մեկի վրա զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլորի վրա։
իրանի իսլամական հանրապետություն
պակիստան
սաուդյան արաբիա
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_d03b4410482891c3fbbd5c43ba2bd8ff.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, պակիստան, սաուդյան արաբիա, թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն, պակիստան, սաուդյան արաբիա, թուրքիա
Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը օգոստոսի 7-ին ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև համաձայնագրի ստորագրումը տարածաշրջանի երկրների կողմից Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ընկալման փոփոխություն է նշանակում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Կարելի է ասել, որ դա վկայում է տվյալ երկրների կողմից տարածաշրջանի ընկալման փոփոխության մասին։ Հաշվի առնելով վերջին երկու-երեք տարիների իրադարձությունները, տարածաշրջանի երկրները հասկացել են, որ անվտանգությունը ապրանք չէ, որը կարելի է ձեռք բերել կեղծ միջնորդներից», – ասել է իրանցի դիվանագետը։
Բաղայիի խոսքով՝ Իրանի քաղաքականությունը համագործակցությունը խրախուսելու և առանց արտաքին խաղացողների վրա հենվելու անվտանգությունն ապահովելու համար տարածաշրջանի երկրների միջև փոխադարձ վստահությունն ամրապնդելու մեջ է։