Դաշտավանի ծեծկռտուքի դեպքով ավելի քան 10 անձ է ձերբակալվել. ՆԳՆ-ն մանրամասնում է

https://arm.sputniknews.ru/20260810/dashtavani-tsetskrtuqi-depqvov-aveli-qan-10-andz-e-dzerbakalvel-ngn-n-manramasnum-e-105595341.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից

Sputnik Արմենիա

Մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից

2026-08-10T13:05+0400

true

PT0M55S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105594798_74:0:1025:713_1920x0_80_0_0_1cabdc1f54d4790d6e77ddc7813ed694.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, видео, արարատի մարզ, ծեծկռտուք, ձերբակալություն

տեսանյութեր, видео, արարատի մարզ, ծեծկռտուք, ձերբակալություն

Բաժանորդագրվել

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Արարատի մարզի Դաշտավան բնակավայրի գլխավոր խաչմերուկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ավելի քան 10 անձ է ձերբակալվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին, ժամը 00.40-ի սահմաններում:

Նախնական տեղեկություններով` վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ։

«Պարզվել է, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։ Ձերբակալվածները տեղափոխվել են համայնքային ոստիկանության Մասիսի բաժին»,- ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը նաև դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ծեծկռտուքի պահը:

Հիշեցնենք՝ shamshyan.com-ը հայտնել էր, որ ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել էին մեծ թվով քարերի կտորներ, փայտեր, արնանման հետքեր, հողաթափեր, գլխարկներ և այլ իրեր։

Leave a comment