Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

10.08.2026 | 12:34

ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը ճեպազրույցի ժամանակ բոլորին շնորհավորեց վաշինգտոնյան հռչակագրի 1 տարվա կապակցությամբ։

«Մենք, բոլոր քաղաքացիները կարող են զգալ, որ խաղաղություն է։ Ականատես ենք լինում, որ երկու հասարակության մեջ կա շփում։ Մենք տեսնում ենք, որ տեղի են ունենում առևտրային գործարքներ, և սա ցույց է տալիս այն, որ խաղաղությունը փոխշահավետ է և երկու պետությունները շահագրգռված են խաղաղությամբ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը։

Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, Ղազարյանը հիշեցրեց ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյանների հայաստանյան այցերը. «Տեղի են ունեցել տարբեր քննարկումներ, տեղյակ եք նաև, որ կրկնապատկվել է «Թրիփփ»-ին ուղղված ԱՄՆ բյուջեն, նշանակվել է արդեն տնօրեն և սա ցույց է տալիս այն, որ աշխատանքներն ակտիվորեն տեղի են ունենում»։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment