Ալիևը ստում է՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանից ստացված լուրերը

Մոսկվան Բաքվում Բեռլինի հետ Ուկրաինայի կարգավորման հարցերով որևէ պաշտոնական բանակցություն չի վարել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Ուկրաինայի կարգավորման հարցերով Գերմանիայի հետ որևէ պաշտոնական շփում չի եղել և չկա։ Ավելին՝ նման շփումները դժվար թե հնարավոր լինեն՝ հաշվի առնելով Գերմանիայի քաղաքական ղեկավարության ծայրահեղ ագրեսիվ հակառուսական հռետորաբանությունն ու գործնական քայլերը», — ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է նա։

Միաժամանակ փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանի և Գերմանիայի տարբեր հասարակական կառույցների ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական շփումներ տեղի են ունեցել և շարունակվում են։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Գերմանիայի տարբեր հասարակական կառույցների ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպումներին, ապա դրանք եղել են և շարունակվում են», — նշել է Գալուզինը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե իբր Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների միջև շփումներ են տեղի ունեցել Ուկրաինայի կարգավորման հարցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment