Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան

Քաղաքականություն

10.08.2026 | 10:56

Օգոստոսի լույս 10-ի գիշերը ռուսական զորքերն ավիառումբերով հարվածվել են ուկրաինական Սումիի վրա, հայտնել է Սումիի մարզային ռազմական վարչակազմի  ղեկավար Օլեգ Գրիգորովը, փոխանցում է Current time-ը։

Նրա խոսքով՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հինգ հարված է գրանցվել։ Վիրավորվել է առնվազն հինգ մարդ։

«Բնակելի հատվածում վնասներ կան։ Մասնագետներն ուսումնասիրում են տարածքը, վնասի չափը պարզվում է»,- գրել է նա։

Զապորոժիեում ռուսական հարվածի հետևանքով ավտոտնակային կոոպերատիվում հրդեհ է բռնկվել։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել։

Հարված է հասցվել նաև Պոլտավայի մարզում մի քանի թիրախների, այդ թվում՝ բենզալցակայանների, արդյունաբերական ձեռնարկության և մասնավոր տան, հայտնել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Դյակիվնիչը։ Ոչ ոք չի տուժել։

Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի տվյալներով՝ օգոստոսի լույս 10-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա հարձակվել է՝ օգտագործելով X-59/69 կառավարվող հրթիռ, երեք «Բանդերոլ» թռչող զինամթերք և 126 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինական ուժերը երկրի հյուսիսում, հարավում և արևելքում խոցել են 92 անօդաչու թռչող սարք և երեք թռչող զինամթերք։

 

 

 

Leave a comment