Վուչիչը՝ Զելենսկու Սերբիա կատարած այցի արդյունքների մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, անդրադառնալով Վլադիմիր Զելենսկու՝ Սերբիա կատարած վերջին այցին, հայտարարել է, որ այդ այցի հետևանքով Սերբիան ոչինչ չի կորցրել և չի փոխել իր դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում։

Վուչիչի խոսքով՝ իր քաղաքական ընդդիմախոսները փորձել են Զելենսկու այցը ներկայացնել որպես Սերբիայի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն։ Նրանք, ըստ Սերբիայի նախագահի, ուշադրություն չեն դարձրել ո՛չ Զելենսկու, ո՛չ էլ հենց Վուչիչի հայտարարությունների բովանդակությանը։ Փոխարենը նրանց համար կարևոր է եղել Վուչիչի և Զելենսկու համատեղ լուսանկարը՝ պնդելու համար, թե Բելգրադը իբր անցել է հակամարտության մյուս կողմը։

Վուչիչը կտրականապես հերքել է այդ մեկնաբանությունը։ Նրա նշել է, որ Սերբիան որևէ կողմ չի անցել և շարունակում է պահպանել նախկին քաղաքականությունը։ Նա, ըստ էության, հարց է բարձրացրել՝ ի՞նչ է կորցրել Սերբիան Զելենսկու այցի արդյունքում, և ինքն էլ պատասխանել է՝ ոչինչ։

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար Սերբիայի նախագահը հիշեցրել է երկու կարևոր հանգամանք։

Առաջինը՝ Սերբիան մինչ օրս չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Այսինքն՝ Զելենսկու ընդունելությունը, Վուչիչի տրամաբանությամբ, չի նշանակում, որ Բելգրադը հրաժարվել է Ռուսաստանի նկատմամբ իր նախկին քաղաքականությունից։

Երկրորդը՝ Ուկրաինան չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։ Սա Բելգրադի համար սկզբունքային հարց է, և Վուչիչը փաստորեն ընդգծում է, որ Սերբիան դա նույնպես հաշվի է առնում Կիևի հետ հարաբերություններ կառուցելիս։

Վուչիչը նաև արձագանքել է իր հասցեին հնչող քննադատությանը՝ շեշտելով, որ իր համար առաջնայինը ոչ թե արտաքին ուժերի կամ ներքին քաղաքական ընդդիմախոսների գնահատականներն են, այլ Սերբիայի ժողովրդի շահերին ծառայելը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment