Թրամփը չի բացառել Իրանի հետ հակամարտության ավարտն առանց միջուկային գործարքի․ ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260809/trampy-chi-bacarel-irani-het-hakamartutjan-avartn-aranc-mijukajin-gvortsarqi–zlm-105583127.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/03/105389375_75:0:1408:1000_1920x0_80_0_0_e8a59166e4c0a6855e1ab1d2804ac57b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն

դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

ԱՄՆ առաջնորդն ամենայն հավանականությամբ անորոշ ժամկետով կերկարաձգի հրադադարի գործող ռեժիմը, եթե ԱՄՆ-ն կարողանա վերահսկել Իրանի միջուկային ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր զրույցներում արծարծել է Իրանի հետ հակամարտությունն առանց միջուկային գործարքի կնքման հնարավոր ավարտի գաղափարը, գրում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

«Մի քանի շաբաթ շարունակ… Թրամփը նախապատրաստում էր Իրանի հետ պատերազմում հաղթանակի մասին հայտարարելու հիմքը՝ Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու դեպքում։ Նա նույնիսկ մասնավոր զրույցներում բարձրաստիճան խորհրդականներին հայտնել է, որ պատրաստ է գործարք կնքել առանց միջուկային համաձայնագրի (Իրանի հետ՝ խմբ.)»,- ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյայի, նշում է, որ ԱՄՆ-ն Իրանի հարցում «իրականացրել է իր բոլոր ռազմական նպատակները»։

«Այժմ Թրամփը կենտրոնացած է Հորմուզի նեղուցով անցումն ապահովելու վրա, և նա կպահպանի ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը, եթե Իրանը շարունակի հարձակումները նավերի վրա»,- նշել է պաշտոնյան։

Ամերիկացի պաշտոնատար անձանց խոսքով՝ ԱՄՆ նախագահը մասնավոր զրույցներում բարձրաստիճան խորհրդականներին ասել է, որ Թեհրանը դժվար թե կարողանա վերսկսել միջուկային ոլորտում իր գործունեությունը, քանի դեռ ինքը իշխանության է, քանի որ ԱՄՆ-ը 2025 թվականին ոչնչացրել է երեք հիմնական միջուկային օբյեկտ։

Վերջին հանդիպումների ընթացքում ԱՄՆ առաջնորդը նաև ընդգծել է իր համոզմունքը, որ Իրանի դեմ ամերիկյան հարվածների սպառնալիքը հուսալի զսպող գործոն կլինի։

Պաշտոնյաների կարծիքով՝ Թրամփն ավելի հավանական է՝ անորոշ ժամկետով երկարաձգի գործող հրադադարի ռեժիմը, եթե ԱՄՆ-ին հաջողվի վերահսկել Իրանի միջուկային ծրագիրը։

Սպասվում է նաև, որ ԱՄՆ նախագահը կվերացնի իրանական նավահանգիստների նկատմամբ ամերիկյան ռազմական շրջափակումը, եթե Թեհրանն ամբողջությամբ բացի Հորմուզի նեղուցը։

ԱՄՆ առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ չեղարկել է Իրանի դեմ հարձակումները՝ կարգավորման շուրջ նախանշվող գործարքի ֆոնին, որի հիմնական դրույթները ներառում են Հորմուզի նեղուցի բացումը և միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունները։ Իրանի ԱԳՆ-ն օգոստոսի 5–ին հայտնել էր, որ Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նավերի անցման երթուղու աշխարհագրական մանրամասները։

Leave a comment