Քաղաքականություն
02.10.2026 | 10:47
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Բելառուսում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը մեկնարկել է Մինսկում։ Նիստին ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները։ Հայաստանի վարչապետը միջոցառմանը մասնակցում է տեսակապի միջոցով։
Ավելի ուշ՝ նույն օրը, տեղի կունենա խորհրդի ընդլայնված կազմով նիստը՝ պատվիրակությունների և դիտորդ երկրների ղեկավարության մասնակցությամբ։
Նշվում է, որ միջկառավարական խորհրդի այս նիստում կառավարությունների ղեկավարները նախատեսում են հատուկ ուշադրություն դարձնել լոգիստիկայի ոլորտում համագործակցությանը։ Մասնավորապես, նրանք մտադիր են թարմացնել այս ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն նախագծերի ցանկը և քննարկել ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումը։ Մեկ այլ թեմա է պարենային անվտանգությունը, որի ապահովման նպատակով նախատեսվում է ամրապնդել ԵՏՄ երկրների ագրոարդյունաբերական համալիրում կապերը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի