Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ

Հասարակություն

09.08.2026 | 11:33

Օգոստոսի 8-ին՝ ժամը 18։50-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ հեծանիվ-նավակը շրջվել է։ Փրկարարները երկու քաղաքացիներին և հեծանիվ-նավակը մոտեցրել են ափ։

Leave a comment