Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, մինչև ԱՄՆ-ն չկատարի մի շարք պայմաններ։ Ինչպես հաղորդում է Press TV-ն, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրին։

«Հորմուզի նեղուցը չի բացվի, մինչև ԱՄՆ-ն չշտկի իր ուղղությունը և չդադարի սպառնալ Իսլամական Հանրապետությանը»,- նշում է հեռուստաալիքը։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նշված պայմանների թվում են նաև Իրանի և նրա դաշնակիցների դեմ ռազմական գործողությունների դադարեցումը, պատժամիջոցների և ծովային շրջափակման վերացումը, ԱՄՆ ուժերի դուրսբերումը Իրանի շրջակա տարածքներից և փոխհատուցման վճարումը։

 

Leave a comment