ՄԻՊ–ը կոշտ է արձագանքել ՔԿ–ի կողմից Արգամ Աբրահամյանի ընտանեկան տվյալների հրապարակմանը

https://arm.sputniknews.ru/20260808/mipy-kvosht-e-ardzaganqel-qki-kvoghmic-argam-abrahamjani-yntanekan-tvjalneri-hraparakmany-105571088.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102413493_72:0:1208:852_1920x0_80_0_0_65898d1d214270eba9e616d8c6452180.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հովիկ աբրահամյան, որդի, արգամ աբրահամյան, հհ քննչական կոմիտե, անձնական տվյալներ, կին, դավաճանություն, սպանություն

հովիկ աբրահամյան, որդի, արգամ աբրահամյան, հհ քննչական կոմիտե, անձնական տվյալներ, կին, դավաճանություն, սպանություն

Բաժանորդագրվել

Պաշտպանն ընդգծել է, որ պետական մարմինները տեղեկություն հրապարակելիս պարտավոր են գնահատել դրա անհրաժեշտությունն ու համաչափությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության ընթացքում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումն անընդունելի է։ Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին քննչական մարմնի տարածած հաղորդագրությանը։

Ինչպես հայտնի է, այսօր՝ օգոստոսի 8-ին, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրան ձերբակալելու մասին։ Հաղորդագրության մեջ նշված էր, որ նա կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու և նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նրա սպանությունը հանձնարարել է իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձին՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ին:

ՄԻՊ աշխատակազմը սոցիալական մեդիայի և ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում արձանագրել է, որ հաղորդագրությունում հրապարակվել են քրեական վարույթին առնչվող, սակայն միաժամանակ անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալներ։

«Անհասկանալի է, թե օրենքով սահմանված ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում նշված տվյալների հանրայնացումը, և ինչո՞ւ է դա անհրաժեշտ հանրությանը վարույթի վերաբերյալ տեղեկացնելու համար»,- նշել է պաշտպանը։

Մանասյանի խոսքով՝ անձի ձերբակալությունը, մեղադրյալի կարգավիճակը կամ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը չեն վերացնում մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, և պետական մարմիններին անձնական տվյալների հրապարակման անսահմանափակ հնարավորություն չեն տալիս։

Պաշտպանն ընդգծել է, որ պետական մարմինները տեղեկություն հրապարակելիս պարտավոր են գնահատել դրա անհրաժեշտությունն ու համաչափությունը։ Քրեական վարույթի նկատմամբ հանրային հետաքրքրությունն ինքնին բավարար հիմք չէ անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ հրապարակելու համար։

ՄԻՊ-ը խնդրահարույց է համարել նաև կրոնական համոզմունքներին առնչվող զգայուն տեղեկության շեշտադրումը հանրային հաղորդակցության մեջ։ Ըստ Մանասյանի՝ նման հաղորդագրությունը հատկապես զգայուն և անթույլատրելի է նաև կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Պաշտպանը հիշեցրել է նաև անմեղության կանխավարկածի պահպանման անհրաժեշտության մասին։ Քրեական վարույթը կամ ձերբակալությունը, նրա խոսքով, չպետք է ներկայացվեն այնպես, որ մինչև անձի մեղավորությունը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հանրության մոտ ձևավորվի նրա մեղավորության վերաբերյալ կանխակալ վերաբերմունք։

«Իրավապահ մարմինների կողմից տեղեկատվության հրապարակման ընթացքում մարդու արժանապատվության, մասնավոր և ընտանեկան կյանքի, անձնական տվյալների պաշտպանության և անմեղության կանխավարկածի երաշխավորումը ոչ թե ցանկալի գործելակերպ է, այլ պետական մարմինների պարտականություն»,- ընդգծել է Մանասյանը։

ՄԻՊ-ը հայտնել է նաև, որ նույն գործի վերաբերյալ թեժ գծով այլ ահազանգեր ևս ստացել է։ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել քննչական մարմին՝ անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակն ուսումնասիրելու նպատակով։ Գործողությունները շարունակվում են, իսկ դրանց ամփոփումից հետո հրապարակման ենթակա տեղեկությունը կներկայացվի լրացուցիչ։

Leave a comment