Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ մեկնել է Սերբիա։ Նրան ընդունել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Ուկրաինայի և Սերբիայի ղեկավարների հանդիպման օրակարգում են եղել տնտեսության ընդլայնման, անվտանգության, ԵՄ-ի հետ հարաբերությունների և հնարավոր եվրաինտեգրման հետ կապված հարցեր։ Կիևը միշտ պատրաստ է կառուցողական գործակցության՝ հիմնված փոխադարձ օգուտի և հարգանքի վրա՝ հայտարարել է Զելենսկին։
Ավելի ուշ համատեղ մամուլի ասուլիսում Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն ամեն ամիս Կիևին կտրամադրի «Պատրիոտ» ՀՕՊ համակարգի հրթիռներ։ Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել։ Սակայն Զելենսկու խոսքով՝ դա միևնույն է բավարար չէ Ուկրաինայի երկինքն ամբողջությամբ պաշտպանելու համար։ Նաև մեզ ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ, որպեսզի թափ տանք Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությանը և կրկնապատկենք արտադրությունը, մանրամասնել է Զելենսկին՝ ընդգծելով հակառուսական պատժամիջոցներն ուժեղացնելու կարևորությունը։
Վուչիչն էլ մտահոգություն է հայտնել, որ պատերազմը դժվար թե մոտ ապագայում ավարտվի։ «Վախենամ՝ բոլորիս դժվար ձմեռ է սպասվում,- ասել է Սերբիայի նախագահը՝ հավելելով․- Այնուհանդերձ, Բելգրադը և ամբողջ միջազգային հանրությունը ցանկանում են, որ հակամարտությունը կարգավորվի»։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։