Նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ. Հայրապետյան

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այսօր ՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ։«Հիմնականում խոսել ենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով նախանշված հիմնական անելիքներից, որոնք գալիս են էլ ավելի խորացնելու համագործակցությունը տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում»,- գրել է Հայրապետյանը:

Leave a comment