Չինաստանում բացվել է ռոբոտների առաջին «դպրոցը»

Բաժանորդագրվել

Սովորողների առաջին խմբում արտադրական, սպասարկման, անվտանգության և զվարճանքի ոլորտներում օգտագործելու համար նախատեսված ռոբոտներն են:

Հանչժոուում իր աշխատանքն է սկսել «Hangzhou Robot School»-ը՝ Չինաստանում առաջին հարթակը, որտեղ սովորեցնում և հավաստագրում են ռոբոտներին: Առաջին «աշակերտների» թվում են թվով 16 տարբեր ընկերություններից մոտ 30 մարդանման և 4 ոտքով մեքենաներ։

Շուրջ 50 մարդանման ռոբոտներ մարտարվեստի շոու են ցուցադրել Պեկինի Երկնքի տաճարի մոտ

Ռոբոտներն անցնում են ապարատային և ծրագրային ապահովման ստուգում, այնուհետև նրանց փոխանցվում են տեխնիկական, բժշկական, գեղարվեստական և սպորտային հմտություններ: Վերջնական ատեստավորումից հետո ռոբոտները ստանում են հավաստագրեր և կարող են անցնել աշխատանքի։

Չինաստանն այս կերպ փորձում է մարդանման ռոբոտներին դուրս բերել ցուցադրական նախագծերի շրջանակներից և դրանք պատրաստել արդյունաբերության ու ծառայությունների ոլորտում գործնական կիրառման համար:

Leave a comment