Ռուսաստանից ՀՀ Ադրբեջանի տարածքով ցորեն և քարածուխ է ուղարկվել (PAN.am)

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով իրականացվել է հերթական բեռնափոխադրումը․ ուղարկվել է ընդհանուր 1049 տոննա ցորեն և 700 տոննա քարածուխ։

Օգոստոսի 8-ին Բիլաջարի կայարանից ուղարկվել է ցորենով բեռնված 15 վագոն՝ ընդհանուր 1049 տոննա քաշով, ինչպես նաև քարածխով բեռնված 10 վագոն՝ ընդհանուր 700 տոննա քաշով, հայտնում է APA-ն:

Նշվում է, որ մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով ուղարկվել է ավելի քան 37 հազար տոննա հացահատիկ, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 414 տոննա անտրացիտ և 67 հազար տոննա փայտանյութ։

Ադրբեջանից Հայաստան արտահանվել է մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։

Հայաստանից Ադրբեջան որևէ արտահանում չի եղել:

Leave a comment