https://arm.sputniknews.ru/20260808/qkn-hvovik-abrahamjani-vordun-meghadrum-e-spanutjun-patvirelu-mej-na-dzerbakalvel-e-105554182.html
ՔԿ–ն Հովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում է սպանություն պատվիրելու մեջ. նա ձերբակալվել է
ՔԿ–ն Հովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում է սպանություն պատվիրելու մեջ. նա ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Արգամ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ… 08.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-08T11:36+0400
2026-08-08T11:36+0400
2026-08-08T11:36+0400
սպանություն
հհ քննչական կոմիտե
հովիկ աբրահամյան
կին
հարս
որդի
https://cdn.am.sputniknews.ru/img/733/82/7338238_0:179:1600:1079_1920x0_80_0_0_c67684f18b8376f79deeb1c94e1fb8f9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը, մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ։ Նա ձերբակալվել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից:ՔԿ–ն նշում է, որ Աբրահամյանի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։«2026 թվականի օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով»,–նշված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը)։ Դեռևս 2024 թվականի ապրիլին, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:Նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/733/82/7338238_0:29:1600:1229_1920x0_80_0_0_a316472dcc3f2207791e98e3192629fc.jpg.webp
սպանություն, հհ քննչական կոմիտե, հովիկ աբրահամյան, կին, հարս, որդի
սպանություն, հհ քննչական կոմիտե, հովիկ աբրահամյան, կին, հարս, որդի
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Արգամ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը, մեղադրվում է սպանություն պատվիրելու մեջ։ Նա ձերբակալվել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից:
«Պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին (Գագիկ Ծառուկյանի դստերը` Էմմա Ծառուկյանին) կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ:
ՔԿ–ն նշում է, որ Աբրահամյանի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։
«2026 թվականի օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը)։ Դեռևս 2024 թվականի ապրիլին, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:
Նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ։