Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել իտալական «La Gazzetta dello Sport» պարբերականին։
«Լավ ենք մարզվում։ Հեշտ չէ ճամփորդությունների և ժամային գոտիների փոփոխությունների հետ, բայց անում ենք առավելագույնը՝ ևս մեկ մեծ մրցաշրջանի նախապատրաստվելու համար»,- նշել է Մխիթարյանը։
Կիսապաշտպանն ասել է, որ «Ինտեր»-ը պատրաստվում է պայքարել բոլոր հնարավոր տիտղոսների համար։ «Իրականում երբեք չենք նահանջել: Նոր ենք նվաճել երկու գավաթ, հիմա կփորձենք լավագույնս հանդես գալ չորս ճակատով. այստեղ ես ներառում եմ նաև Սուպերգավաթը Չեմպիոնների լիգայից բացի: Մենք չենք կարող իմանալ, թե ինչ է սպասվում ապագայում, լինում են տարիներ, երբ հաղթում ես, և տարիներ, երբ պարտվում ես: Կարևորը բոլոր մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ լինելն է, և մենք պատրաստ ենք»,- պատմել է միլանյան ակումբի ֆուտբոլիստը։
«Շատ բաներ կարող էի ավելին անել… Չեմպիոնների լիգան, ահա թե ինչ: Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան: Ես երկու անգամ մոտ եմ եղել դրան, գուցե վաղ թե ուշ ինձ հաջողվի»,- ընդգծել է Հենրիխ Մխիթարյանը։