Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված ընթացիկ իրավիճակի կապակցությամբ.
«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որպես եկեղեցիների համաշխարհային եղբայրություն, վերահաստատում է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հայ ժողովրդի և համաքրիստոնեական ընտանիքի հոգևոր, մշակութային ու պատմական կյանքում։
Որպես ԵՀԽ՝ մեր մտահոգությունն ենք հայտնում եկեղեցական ներքին գործերին անհարկի միջամտության կապակցությամբ»,- նշված է տարածված հայտարարությունում։
Եկեղեցիների համաշխարհային խորհրդից հույս են հայտնել և աղոթել, որ ստեղծված հակամարտությունը կլուծվի այնպիսի ճանապարհով, որը կնպաստի ողջ հայ ժողովրդի բարօրությանը և առաջընթացին։
Այս ժամանակահատվածում մենք մեր աղոթքներով և աջակցությամբ կանգնած ենք Հայ Եկեղեցու և նրա ժողովրդի կողքին»։