«Ութ տարի է, ով Նիկոլ Փաշինյանին չի հնազանդվում, չի երկրպագում, 20, 50, 5 տարի առաջվա ինչ-որ մի բան գտնում են, մի մեղադրանք են դնում, փորձում վախեցնել՝ կլինի քաղաքական գործիչ, գյուղացի, գործարար, եկեղեցական, թե մշակութային գործիչ։ Փորձում են դատել ու վախեցնում, եթե մեկը չի երկրպագում Նիկոլ Փաշինյանին»,- հարցին՝ ինչպե՞ս եք տեսնում այս ամենի հանգուցալուծումը Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դռնփակ դատական նիստի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, թուրք դիվանագետի սպանության համար դատապարտված Համբիկ Սասունյանը։
Նա նկատեց՝ եթե նայեք մամուլը, կտեսնեք՝ «ոչ մի նիկոլական ոչ մի անգամ ոչ մի բանի համար չի դատվել»․ «Ամենամեծ հանցագործներն անգամ չեն դատվում, բայց եթե Նիկոլի դեմ է, մի բան գտնում, դատում են։ Այս իշխանությունը դուրս է եկել Վեհափառի դեմ, ու մեզ փորձում են վախեցնել, բայց մենք չենք վախենալու ոչ Նիկոլից, ոչ որևէ մեկից։ Պիտի շարունակենք մեր պայքարն այս բռնապետության դեմ։ Ինձ համար արդարության, արժանապատվության, հայրենիքի հարց է, և մենք այս ՔՊ կոչվածներից չենք վախենալու»։
Ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստն ամբողջությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: