Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական պայմանագիր


Թուրքիայի նախագահը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սաուդյան Արաբիա։ Ռեջեփ Էրդողանին ընդունել է թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը: Սաուդյան Արաբիայում է նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։

Բանակցություններից հետո կողմերը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր: Անկարայից հայտնել են, որ փաստաթղթով նախատեսվում է փոխադարձ աջակցություն միայն պաշտպանական նպատակներով, նաև կողմերը հետախուզական տվյալներ կփոխանակեն: Ըստ կողմերի՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի համաձայնություններն ուղղված չեն որևէ երկրի դեմ, և պայմանագրին կարող են միանալ տարածաշրջանի այլ պետություններ։

Ընդ որում համաձայնագրի հիմնական դրույթներից է հավաքական պաշտպանության սկզբունքը, որի համաձայն՝ երկրներից մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլոր կողմերի վրա։


Մանրամասները՝ տեսաշարում:

Leave a comment