Մոջթաբա Խամենեին, ըստ չհաստատված տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում․IranWire

Իրանական ընդդիմադիր IranWire պարբերականը, հղում անելով նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմին մոտ կանգնած երկու անանուն աղբյուրների, հայտնում է, որ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում դիտարկվող Մոջթաբա Խամենեին, հնարավոր է, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկա-իսրայելական հարվածներից հետո, որոնց հետևանքով զոհվել էր նրա հայրը՝ Ալի Խամենեին, Մոջթաբա Խամենեին չի հանդիպել կառավարության անդամների հետ։ Նույն աղբյուրների պնդմամբ՝ իշխանության բարձրագույն օղակներում շրջանառվում են լուրեր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։

Պաշտոնական հաստատում այս տեղեկությունների վերաբերյալ առայժմ չկա։ Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ ներկայումս Խամենեիի հետ փոխգործակցությունը «շատ դժվարացված է»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment