Թրամփն ու Միրզիյոևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր


ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ: Շավքաթ Միրզիյոևը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ:


Թրամփն իր հերթին ընդգծել է երկկողմ հարաբերությունների աննախադեպ մակարդակի ձեռքբերումն ու երկու երկրների ղեկավարների միջև սերտ, վստահելի երկխոսության հաստատումը:


Միջազգային օրակարգի քննարկման շրջանակներում ընդգծվել է գլոբալ անվտանգության ապահովման, միջազգային և տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերի շարունակման կարևորությունը: Առաջնորդները քննարկել են նաև առաջիկա երկկողմ և բազմակողմ միջոցառումների ժամանակացույցը:


Միրզիյոևը Թրամփին հրավիրել է հարմար ժամանակ պաշտոնական այց կատարել Ուզբեկստան:

Դիտումների քանակ6

Leave a comment