https://arm.sputniknews.ru/20260807/datakhazutjuny-pndum-e-araratcementi-marzadprvoci-dzerqberumy-khakhtumnervov-e-eghel-105540506.html
Դատախազությունը պնդում է՝ «Արարատցեմենտի» մարզադպրոցի ձեռքբերումը խախտումներով է եղել
Դատախազությունը պնդում է՝ «Արարատցեմենտի» մարզադպրոցի ձեռքբերումը խախտումներով է եղել
Sputnik Արմենիա
Դատախազության հաղորդագրության համաձայն` «Արարատցեմենտի» նախկին տնօրենը կադաստրին կեղծ տեղեկանք է տվել։ 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T18:41+0400
2026-08-07T18:41+0400
2026-08-07T18:41+0400
արարատցեմենտ
մարզադպրոց
գագիկ ծառուկյան
խախտում
հհ դատախազություն
հհ գլխավոր դատախազություն
հայց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104410037_0:126:1600:1026_1920x0_80_0_0_da7fa844dfdba3ba969a093cd7d638a3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ դատախազությունը պնդում է, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում մի շարք խախտումներ են եղել։ Այս մասին ասված է դատախազության հաղորդագրությունում։«Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն (խոսքը 2007-2013 թթ պաշտոնավարած Աբրահամ Բաբայանի մասին է-խմբ․) 2008 թվականին «վերականգնել» է Արարատ քաղաքի Կոլխոզնիկների 32 հասցեում գտնվող մարզադպրոցի զբաղեցրած՝ 473 քմ հողամասի հողահատկացման հիմքերը։ Պարզվել է, որ վերոնշյալ գույքը երբևէ «Արարատցեմենտի »հաշվեկշռում չի եղել։ Ընկերության նախկին գլխավոր տնօրեն Լ.Հ.-ն (Լևոն Հակոբյանը-խմբ․) Կադաստրի պետական կոմիտե կեղծ տեղեկանք է ներկայացրել, թե Արարատի վերոնշյալ մարզադպրոցը «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի սեփականությունն է»,- ասված է հաղորդագրությունում։Գերատեսչությունից նաև նշում են, որ այդ տեղեկանքի հիման վրա Կադաստրի կոմիտեում «Արարատցեմենտի» սեփականության իրավունքն է գրանցվել 301,20 քմ մակերեսով մարզադպրոցի և զբաղեցրած 473 քմ հողամասի նկատմամբ։Դատախազը 2026 թվականի օգոստոսի 6-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:Դատախազությունից նաև ընդգծել են, որ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման, «Արարատցեմենտ» ընկերությանն օտարված 74,1 հա մակերեսով հողամասերի և վարձակալության տրված 457,79 հա մակերեսով հողամասերի, «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման, ինչպես նաև «Արարատցեմենտ» ընկերության կողմից իրականացվող հանքարդյունաբերության գործընթացներում ևս հայտնաբերվել են մի շարք խախտումներ:Տվյալ ենթադրյալ խախտումների հիմքով նույնպես դատախազությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե և հայցադիմումներ՝ իրավասու դատարան:Հիշեցնենք, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը: Հուլիսի 31-ից, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրամանով, ընկերության կառավարիչ-տնօրեն է նշանակվել Դավիթ Գևորգյանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104410037_40:0:1461:1066_1920x0_80_0_0_c65bf6145686e160586ec8d435fa9d2c.jpg.webp
արարատցեմենտ, մարզադպրոց, գագիկ ծառուկյան, խախտում, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, հայց
արարատցեմենտ, մարզադպրոց, գագիկ ծառուկյան, խախտում, հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, հայց
Դատախազության հաղորդագրության համաձայն` «Արարատցեմենտի» նախկին տնօրենը կադաստրին կեղծ տեղեկանք է տվել։
«Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն (խոսքը 2007-2013 թթ պաշտոնավարած Աբրահամ Բաբայանի մասին է-խմբ․) 2008 թվականին «վերականգնել» է Արարատ քաղաքի Կոլխոզնիկների 32 հասցեում գտնվող մարզադպրոցի զբաղեցրած՝ 473 քմ հողամասի հողահատկացման հիմքերը։ Պարզվել է, որ վերոնշյալ գույքը երբևէ «Արարատցեմենտի »հաշվեկշռում չի եղել։ Ընկերության նախկին գլխավոր տնօրեն Լ.Հ.-ն (Լևոն Հակոբյանը-խմբ․) Կադաստրի պետական կոմիտե կեղծ տեղեկանք է ներկայացրել, թե Արարատի վերոնշյալ մարզադպրոցը «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի սեփականությունն է»,- ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունից նաև նշում են, որ այդ տեղեկանքի հիման վրա Կադաստրի կոմիտեում «Արարատցեմենտի» սեփականության իրավունքն է գրանցվել 301,20 քմ մակերեսով մարզադպրոցի և զբաղեցրած 473 քմ հողամասի նկատմամբ։
Դատախազը 2026 թվականի օգոստոսի 6-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Տվյալ ենթադրյալ խախտումների հիմքով նույնպես դատախազությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե և հայցադիմումներ՝ իրավասու դատարան: