Մահացած ոստիկանապետի գործով դատավորը հայտնի է

Քաղաքականություն

Մահացած ոստիկանապետի գործով դատավորը հայտնի է

ՀՀ նախկին ոստիկանապետ, 2019 թ-ին մահացած Հայկ Հարությունյանի գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էմմա Ավագյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Նա մահացել է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին։   Դատախազությունը հայտնել էր, որ Հայկ Հարությունյանի  կինն առարկել է մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ։ Արդյունքում  գործը հասել է դատարան։

    Հայկ Արտեմի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,  2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության եւ հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցույցը ցրելը, ցուցարարներին հրապարակից բռնության գործադրմամբ հարկադրաբար հեռացնելը, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն հավաքները բացառելը, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Միևնույն ժամանակ, նա , 2008 թվականին ՀՀ ոստիկանության ծառայողների, մասնավորապես, ՀՀ ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման կարգի վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտերի նախագծման եւ  ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու պարտականություների կատարման նկատմամբ անբարեխիղճ, ինչպես նաև անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել այդ պարտականությունը, որի հետևանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, հասարակության, ինչպես նաև պետության օրինական շահերին:

Leave a comment