Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատարներից Լուկա Դոնչիչի նախկին կին Անամարիա Գոլտեշն իր պայմաններն է ներկայացրել NBA-ի աստղի հետ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու համար։
TMZ Sports-ի համաձայն՝ դրա համար սլովենացի բասկետբոլիստը պետք է վճարի 50 միլիոն դոլար: Գոլտեշը նոր դատական հայց է ներկայացրել Սլովենիայում՝ պահանջելով 40 միլիոն դոլար իր համար ու ևս 10 միլիոն դոլար երկու դուստրերի աջակցության համար։ Նա նաև ցանկանում է սահմանափակել Դոնչիչի խնամակալության իրավունքները։ Այժմ բասկետբոլիստը շաբաթական առնվազն երկու օր է անցկացնում երեխաների հետ, բայց Անամարիան ցանկանում է այդ ժամանակը կրճատել մինչև մեկ օր։
Զույգը միասին էր տասը տարի, նախքան այս տարվա սկզբին բաժանվելը: Նրանք ունեն 2 դուստր՝ 2 տարեկան Գաբրիելան և 7 ամսական Օլիվիան։
«Լեյքերսի» աստղը այժմ Սլովենիայում է՝ իր դուստրերին ավելի մոտ լինելու համար: Մայիսին նա հայտարարել էր, որ այս ամռանը չի խաղա ազգային հավաքականում՝ երեխաների համատեղ խնամակալության իրավունքը ստանձնելու համար: Նշվում է, որ Լուկան այս ամսվա վերջին Սլովենիայում մի քանի օրով կհյուրընկալի «Լեյքերսի» ամբողջ թիմին։