10:01 19.11.2026 (Թարմացված է: 10:05 19.11.2026)
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Բաքու։ Այս մասին նա հայտնեց «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում։
«Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցը Ադրբեջան»,- ասաց ԱԽ քարտուղարը:
Նշեց՝ բանակցությունների ընթացքում քննարկվելու են տեխնիկական հարցեր և համագործակցության թեման։
Ալեն Սիմոնյանը նաև հայտնեց, որ Հաջիևի հետ արդեն քննարկել է անհետ կորած անձանց խնդիրը, և մտադիր են միմյանց ճանապարհային քարտեզներ տրամադրել։