https://arm.sputniknews.ru/20260807/neghutjunneri-mej-e-naev-zvoranum-mer-havatqy-vehapary-dimec-majr-tatsharum-havaqvatsnerin-105539945.html
Նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը․ վեհափառը դիմեց Մայր տաճարում հավաքվածներին
Նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը․ վեհափառը դիմեց Մայր տաճարում հավաքվածներին
Sputnik Արմենիա
Կաթողիկոսը կոչ արեց համախմբվել ընդդեմ արտաքին և ներքին մարտահրավերների։ 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T18:22+0400
2026-08-07T18:22+0400
2026-08-07T18:22+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105539100_0:84:1600:984_1920x0_80_0_0_db54194fe25818037cdddc9e1680b98a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik․ Հայ հոգևորականները շարունակելու իրենց առաքելությունը՝ չնայած բոլոր դժվարություններին և արգելքներին։ Այսօր երեկոյան ժամերգությունից հետո ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ դիմելով Մայր տաճարում հավաքված հավատավորներին։«Հայոց եկեղեցին յուրաքանչյուր հայի հոգևոր օրրանն ու սրբությունն է։ Մեր սուրբ եկեղեցին մեր ժողովրդի հավատքի անսասան ամրոցն է, առաջնորդողը դեպի Աստված և փրկություն, աննահանջ պահապան հայոց ինքնության ու ազգային, հոգևոր ժառանգության։ Մեր օրերում իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու և եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու»,- նշեց վեհափառ հայրապետը։Նա ընդգծեց, որ եկեղեցու ինքնավարությունն ազգի բարօրորության, պետության հզորացման կարևոր գործոններից մեկն է եղել բոլոր ժամանակներում, իսկ այսօր եկեղեցին և հոգևորականներն իշխանությունների կողմից հետապնդումների են ենթարկվում։Միաժամանակ, վեհափառը հիշեցրեց, որ նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը, դրսևորվում նվիրումն Աստծուն, հայրենիքին, եկեղեցուն, մեր սրբազան արժեքներին։Նա կոչ արեց ամրապնդել ազգային միաբանությունը՝ ընդդեմ արտաքին և ներքին մարտահրավերների։Վերջում վեհափառ հայրապետն օրհնություն բաժանեց հավաքվածներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105539100_89:0:1512:1067_1920x0_80_0_0_74ac6c96383f4b1cf0a1ac4f96f48e76.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Բաժանորդագրվել
Կաթողիկոսը կոչ արեց համախմբվել ընդդեմ արտաքին և ներքին մարտահրավերների։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik․ Հայ հոգևորականները շարունակելու իրենց առաքելությունը՝ չնայած բոլոր դժվարություններին և արգելքներին։ Այսօր երեկոյան ժամերգությունից հետո ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ դիմելով Մայր տաճարում հավաքված հավատավորներին։
«Հայոց եկեղեցին յուրաքանչյուր հայի հոգևոր օրրանն ու սրբությունն է։ Մեր սուրբ եկեղեցին մեր ժողովրդի հավատքի անսասան ամրոցն է, առաջնորդողը դեպի Աստված և փրկություն, աննահանջ պահապան հայոց ինքնության ու ազգային, հոգևոր ժառանգության։ Մեր օրերում իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու և եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու»,- նշեց վեհափառ հայրապետը։
Նա ընդգծեց, որ եկեղեցու ինքնավարությունն ազգի բարօրորության, պետության հզորացման կարևոր գործոններից մեկն է եղել բոլոր ժամանակներում, իսկ այսօր եկեղեցին և հոգևորականներն իշխանությունների կողմից հետապնդումների են ենթարկվում։
Միաժամանակ, վեհափառը հիշեցրեց, որ նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը, դրսևորվում նվիրումն Աստծուն, հայրենիքին, եկեղեցուն, մեր սրբազան արժեքներին։
Նա կոչ արեց ամրապնդել ազգային միաբանությունը՝ ընդդեմ արտաքին և ներքին մարտահրավերների։
Վերջում վեհափառ հայրապետն օրհնություն բաժանեց հավաքվածներին։