Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր


Թուրքիայի նախագահը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սաուդյան Արաբիա։ Ռեջեփ Էրդողանին ընդունել է թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը:


Սաուդյան Արաբիայում է նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։


Բանակցություններից հետո կողմերը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր: Անկարայից հայտնել են, որ փաստաթղթով նախատեսվում է փոխադարձ աջակցություն միայն պաշտպանական նպատակներով:


Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի համաձայնություններն ուղղված չեն որևէ երկրի դեմ, և պայմանագրին կարող են միանալ տարածաշրջանի այլ պետություններ։


ԶԼՄ-ները գրում են, որ համաձայնագրի հիմնական դրույթներից է հավաքական պաշտպանության սկզբունքը, որի համաձայն՝ կողմերից մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլոր կողմերի վրա։

Դիտումների քանակ11

Leave a comment