Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Իր ուղերձում Իսրայելի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Իսրայելը կշարունակեն դիվանագիտական երկխոսությունը և ընթացիկ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։