Կրկին սուր աղիքային վարակ․ հոսպիտալացված անձինք Երևանի «Բամբու» ռեստորանում են եղել

https://arm.sputniknews.ru/20260807/krkin-sur-aghiqajin-varak-hvospitalacvats-andzinq-erevani-bambu-restvoranum-en-eghel-105518748.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_39:0:1016:733_1920x0_80_0_0_588115a4daf60509c4dca94dbd965ccf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երևան, վարակ, ռեստորան

հայաստան, երևան, վարակ, ռեստորան

Բաժանորդագրվել

Վերջին մեկ ամսվա ընթացքում սա սուր աղիքային վարակի 5-րդ դեպքն է Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik․ Սուր աղիքային վարակի նոր դեպքեր են արձանագրվել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ 3 անձ այդ ախտորոշմամբ տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։ Պարզվել է՝ նույն օրը երեքն էլ եղել են «Բամբու» բար-ռեստորանում, որտեղ կերել են հավի և բադի միս, կարտոֆիլ ֆրի, տապակած պանիր, ծովամթերք, կեսար աղցան, բրուսկետա, ավոկադո, պանիր։

Տեսչական մարմինն ահազանգը ստացել է Հիվանդությունների կանխարգելման կենտրոնից և ստուգումներ սկսել ռեստորանում:

«Առկա սննդամթերքի նմուշները կներկայացվեն լաբորատոր հետազոտության»,- հայտնում են ՍԱՏՄ-ից։

Փորձաքննության արդյունքները կհրապարակվեն:

Նշենք, որ մոտ մեկ ամսվա ընթացքում սա սուր աղիքային վարակի 5-րդ դեպքն է Հայաստանում։ Նախորդն արձանագրվել էր Արտաշատ քաղաքում օգոստոսի 2-ին, որտեղ մկրտության արարողությունից հետո բուժօգնության էր դիմել 14 քաղաքացի։ Հուլիսի 29-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղում հարսանիքից հետո բուժօգնության էին դիմել 22 քաղաքացի։ Հուլիսի 14-ին Ֆրանսիայի դեսպանատանը Բաստիլի գրավման օրվան նվիրված միջոցառումից հետո էին մի շարք քաղաքացիներ սուր աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության դիմել։ Իսկ թունավորման ամենաաղմկահարույց դեպքն արձանագրվել էր Բյուրեղավանում, որտեղ բուժօգնության դիմածների թիվը շուրջ 6 տասնյակ էր։

Leave a comment