ԱՄՆ-ը շարունակում է Իրանի նկատմամբ ծովային շրջափակման գործողությունները․ CENTCOM

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկյան ուժերը շարունակում են Իրանի նավահանգիստների շրջափակման խստացման շրջանակում իրականացվող գործողությունները։

CENTCOM-ի հաղորդմամբ՝ ամերիկյան ուժերը վերահղել են 49 առևտրային նավ, շարքից դուրս են բերել 2 նավ, ինչպես նաև բարձրացել են ևս 2 նավերի բորտ՝ սահմանված պահանջների պահպանման ստուգումներ իրականացնելու նպատակով։

Հրամանատարությունը նշում է, որ գործողություններն իրականացվում են Իրանի նավահանգիստների նկատմամբ սահմանված ծովային սահմանափակումների խստացման պայմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment