Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է էբոլայի համաճարակաբանական իրավիճակը 2026 թ. օգոստոսի 6-ի ժամը 09:00-ի դրությամբ:


 


Համաձայն միջազգային աղբյուրների՝ էբոլա վիրուսային հիվանդության դեպքեր են արձանագրվել Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, Ուգանդայում և Ֆրանսիայում։


 


Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն


Օգոստոսի 3-ի տվյալներով՝ արձանագրվել է՝


• 3874 հաստատված դեպք,


• 1751 հաստատված մահվան դեպք։


 


Ուգանդա


2026 թվականի հուլիսի 28-ին Ուգանդայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկիրն ազատ է էբոլայից։


 


Վերջին հաստատված դեպքը գրանցվել էր հունիսի 21-ին, իսկ վերջին բուժվող հիվանդը հիվանդանոցից դուրս էր գրվել հուլիսի 16-ին՝ երկու բացասական լաբորատոր արդյունքից հետո։


 


Ֆրանսիա


Օգոստոսի 4-ի տվյալներով՝ արձանագրվել է՝


• 1 հաստատված դեպք։


 


Իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում


Հայաստանի Հանրապետության համար էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։


 


ՀՀ ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկությունները։

Դիտումների քանակ5

Leave a comment