«Է, անեիք, հարյուր տարի է՝ էստեղ եք»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական կողմի՝ ԹՐԻՓՓ-ում մասնակցություն ունենալու հայտարարությունների մասին

«Անուն առ անուն ես ինչ ասել են այստեղ, ասել եմ նաև այնտեղ։ Մարդիկ, որոնք ոչ հայերեն, ոչ ռուսերեն են կարողանում գրել, ակնկալիքների մասին են խոսում, մտածում էին, որ ինչ-որ մեկին պետք է հարձակվեի, հարվածեի, ոչ նորմատիվ բառապաշա՞ր օգտագործեի»,-լրագրողների հարցին՝ արդյոք ՌԴ-ում իր պաշտոնական հանդիպումների ժամանակ հստակ ասե՞լ է, որ ռուսական կողմից հիբրիդային հարձակումներ կան, քանի որ կասկածներ կան, որ հստակ չի ասվել, ինչպես ՀՀ-ում են խոսում, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նշեց, որ ռուս գործընկերների հետ խոսել են փոխադարձ մտահոգությունների մասին։

Լրագրողները հիշեցրին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը պատրաստ է քննարկել Երևանի հետ ԹՐԻՓՓ նախագծին Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը և կարծիք հայտնել, որ հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Բայց ՀՀ տարածքով տեղաշարժվելը չի ենթադրում միայն ԹՐԻՓՓ-ի սահմաններում տեղաշարժվել։ Ենթադրենք՝ ալյուր, ցորեն, նավթամթերք գալիս է, ԹՐԻՓՓ-ի շրջանակում չի գալիս, չէ՞։ Թող էդ ենթակառուցվածքները առաջարկ անեն, ՀՀ-ն դիտարկի ու քննարկի իրենց հետ այդ առաջարկը։ Չեմ ուզում, որ ռուսական կողմը ԹՐԻՓՓ-ի վրա կենտրոնանա։ Դա միակ ճանապարհը չէ, որ ՀՀ-ի միջով անցնում կամ անցնելու է։ Բազմաթիվ ճանապարհներ կան։ Էսօր գործում էդ ճանապարհը, ապրանք է գալիս, մենք պատրաստ ենք ապրանք ուղարկենք իրենց։ Բայց չէ, ասում են՝ եկեք, մի տեղ կա, մենք էլ մտնենք, է անեիք, հարյուր տարի է էստեղ եք»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment