ԶԼՄ-ների արտահոսքերը «խելագարության են հասցնում» Թրամփին․ WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զայրացնում են ԶԼՄ-ներում հրապարակվող տեղեկությունները՝ կապված Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով ամերիկյան զինամթերքի պաշարների նվազման հետ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ լրատվամիջոցներում հայտնվող արտահոսքերը արդեն մի քանի շաբաթ է՝ անհանգստացնում են Թրամփին, իսկ բացասական վերնագրերը մեծացնում են նրա դժգոհությունը։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ զինամթերքի խնդիրների վերաբերյալ հրապարակումները կարող են վստահություն հաղորդել Թեհրանին և թուլացնել Վաշինգտոնի դիրքերը։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի դժգոհությունը ռազմական գործողությունների ընթացքից աճում է, քանի որ նա քիչ արդյունավետ տարբերակներ է տեսնում՝ ստիպելու Իրանին հրաժարվել միջուկային ծրագրից և հասնելու հակամարտության ավարտին։

Ավելի վաղ՝ օգոստոսի 5-ին, The Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը հուլիսի 31-ին պահանջել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթից պարզաբանել, թե ինչու է ռազմական գերատեսչությունը, ըստ նրա, մոլորության մեջ գցել նախագահին՝ Իրանին հակազդելու ընթացքում սպառազինությունների պակասի հարցում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment