Հրաձգություն Թաիլանդի դպրոցներից մեկում․ 7 մարդ զոհվել է, տասնյակ վիրավորներ կան

Քաղաքականություն

07.08.2026 | 11:07

Թաիլանդում դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 7 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել, հաղորդում է թաիլանդական Khaosod լրատվականը։

Ըստ իշխանությունների տեղեկությունների՝ զոհերի թվում են 3 ուսուցիչ և 3 աշակերտ, ինչպես նաև կասկածյալը, որը դպրոցի աշակերտներից է եղել։

Ուսուցիչներն ու աշակերտները տարհանվել են դպրոցից։

Հետաքննություն է իրականացվում՝ հարձակվողի արարքի դրդապատճառները պարզելու համար։

Միաժամանակ, ոստիկանությունը հայտնել է, որ Նոնթաբուրիի դպրոցում հրաձգություն իրականացնելու մեջ կասկածվող աշակերտը տանը կրակել է ընտանիքի երկու անդամների վրա՝ մինչ դպրոցում հարձակումը։ Իրավապահները դեռահասի տանը երկու մարմին են հայտնաբերել։ Զոհերը, ենթադրաբար, նրա տատիկն ու պապիկն են։

Իրավապահները հարցաքննում են կասկածյալի հորը։

 

 

Leave a comment