Հարսանեկան արարողության մասնակից անչափահասները «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել․ կան մեկ զոհ և մեկ վիրավոր
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 22։30-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Մահացածը Գավառի բնակիչ 15-ամյա Ռաֆայել Բ․-ն է, իսկ վիրավորը՝ 17-ամյա Դավիթ Բ․-ն։
Մահացածն ու վիրավորը սովորում էին Գավառի ավագ դպրոցում։ Իսկ թե ով է եղել նրանցից վարորդը, քննչական վարչությունում պարզում է։
Մահացածն ու վիրավորը Գավառում հայտնի «Բայազետ հոլլ»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության։