Կասեցվել է «Տարոն ջուր» ընկերության ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Տարոն ջուր» ՍՊ ընկերությանը պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, ապրանքանիշը՝ «Մեն») արտադրական գործունեությունը:

Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝

– արտադրամասի պատերի որոշակի հատվածներում առկա է եղել բորբոս,

– առաստաղի որոշակի հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, եղել է մասնիկների թափվելու վտանգ,

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

ՍԱՏՄ

Leave a comment