Քաղաքականություն
07.08.2026 | 09:24
Եկատերինբուրգում գտնվող Wildberries-ի լոգիստիկ օբյեկտն անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել։ Հրդեհ է բռնկվել, հրշեջները մարում են այն, հայտնել է ընկերությունը Telegram-ում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Wildberries-ը հայտնել է, որ աշխատակիցները տարհանվել են։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ուկրաինական մոնիթորինգային ալիքները տեսանյութ են հրապարակել, որտեղ հարձակման վայրում ծխի ամպ է երևում։
Սվերդլովսկի մարզում էլ օդային հարձակման տագնապ է հայտարարվել, հայտնել է նահանգապետ Դենիս Պասլերը։
Ուկրաինայի զինված ուժերը երկու շաբաթից ավելի է՝ պարբերաբար հարձակվում են Wildberries-ի պահեստների վրա. այս հարձակումը 15-րդն է։