Մեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան անցյալում. Փեզեշքիան

Մեր հարաբերությունները մեր հարևանների հետ շատ ավելի լավ են, քան անցյալում, և հարևան երկրները շատ լավ են համագործակցում մեզ հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Այս պատերազմի ծրագրերից մեկը հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից անկարգություններ և լարվածություն հրահրելն էր։ Մեր հարևանները թույլ չտվեցին, որ որևէ մեկը հեշտությամբ մտնի մեր երկիր և անկարգություններ առաջացնի։ Սա շատ կարևոր կետ է։

Նրանք ոչ միայն ձեռնպահ մնացին դրանից, այլև օգնեցին մեզ»,-նշել է նա։

Leave a comment