Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նախագահող դատավոր Սաթենիկ Անդրեասյանը ընթերցեց «ՍԴ դատավորների գործ» անվանումն ստացած գործով արդեն ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող Էդգար Ղազարյանի նկատմամբ վերդիկտը։
Ըստ այդմ, դատարանը ապացուցված համարեց նրա մեղավորությունը։
Քննարկելով խափանման միջոցի հարցը՝ դատարանը գտավ, որ վարչական հսկողությունը կիրառված սահմանափակումների պահպանմամբ վերացնելու հիմքեր առկա չեն, ուստի այն անհրաժեշտ է թողնել անփոփոխ։ Լրացուցիչ դատալսում նշանակվում է կողմերի հետ համաձայնեցնելով օրը և ժամը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)