Անընդունելի է և դատապարտելի․ Արամ Ա-ն՝ Ամենայն հայոց կաթողիկոսին դատարան կանչելու մասին

Բաժանորդագրվել

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն առաջարկել է Ամենայն հայոց կաթողիկոսին չներկայանալ դատարան և ներկայացուցիչ ուղարկել։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն անընդունելի ու դատապարտելի է համարում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դատարան հրավիրելը։ Այս մասին նշված է Կիլիկիո կաթողիկոսության տարածած հաղորդագրության մեջ։

Նա նշել է, որ երկու վեհափառները մշտական կապի մեջ են, խորհրդակցում են հայրենիքին և հայ ժողովրդին հուզող խնդիրների շուրջ։ Արամ Ա կաթողիկոսն իր դժգոհությունն է հայտնել կատարվողի առնչությամբ և Գարեգին Բ-ին առաջարկել չներկայանալ դատարան, փոխարենը ներկայացուցիչ ուղարկել։

«Կոչ ենք ուղղում պետական պատասխանատուներին՝ հարգալից վերաբերմունք ցուցաբերել մեր եկեղեցու ու վեհափառի նկատմամբ, հարցերը քննել փոխըմբռնման և պատշաճության սահմաններում՝ հարգելով պետության օրենքներն ու եկեղեցու ներքին կարգն ու կանոնը»,- նշված է հայտարարության մեջ։

Leave a comment