«Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանավորված է։ Քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացի համար, ի դեպ եվրոպական երկրների փորձից տեղյակ անձինք Ձեզ կարող են պարզաբանել, անձը պետք է գնա դեսպանատուն։ Կհուշե՞ք ոնց գնար»,-ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին՝ Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացն ի՞նչ փուլում է, ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում իր թեկնածության հարցի քննարկման ժամանակ այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նաև փաստեց․ «Սամվել Կարապետյանին մինչ օրս թույլ չեն տվել նույնիսկ իր հոր գերեզմանին այցելել։ ՀՀ դատական համակարգը, որը ժողովրդավարության բաստիոնի մարմնավորումն է, նույնիսկ գերեզման գնալ թույլ չի տվել։ Սամվել Կարապետյանի՝ մինչ օրս դատական նիստերի դահլիճում մասնակցությունն ապահովում են այն ոստիկանության ծառայության ավտոմեքենայով, որը կալանավորների է տեղափոխում։ Որևէ այլ տնային կալանքի տակ գտնվող անձի պարագայում այդպես չի արվում»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: