Մատվիենկո․ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու դեպքում կխախտի ԵԱՏՄ շրջանակում համագործակցության սկզբունքները
Ռուսաստանը Հայաստանի համար կործանարար է համարում Եվրամիությանը անդամակցելու քաղաքական կուրսը։ Այս մասին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ այսօրվա զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նրա խոսքով՝ Մոսկվան բացասաբար է գնահատում Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ձգտումը, քանի որ խոսքը վերաբերում է Երևանի արտաքին քաղաքական ուղղությանը։
Մատվիենկոն հավելել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կնշանակի Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության սկզբունքների խախտում